Փաշինյանի բանաստեղծության հիման վրա Թանկյանը երգ է գրել

Փաշինյանի բանաստեղծության հիման վրա Թանկյանը երգ է գրել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրած բանաստեղծության հիման վրա երաժիշտ, System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը երգ է ստեղծել, որը կոչվում է «Հայաստանը»:

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել երաժշտին՝ իր բանասեղծության հիման վրա երգ կատարելու համար։

«Շնորհակալ եմ Սերժ Թանկյանին իմ բանաստեղծության հիման վրա այս հրաշալի երգը գրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան։ Շնորհավոր Քաղաքացու օրը»,- գրել է վարչապետը։

Թանկայնն իր հերթին նշել է, որ երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Հայաստանում գործող «Իմ քայլը» հիմնադրամին։

«Մեր ցանկությունն է, համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում, Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն փոխանցեն աշխարհին: Մեր նպատակն էր ստեղծել Հայոց հաղթական ոգին փառաբանող մի երգ, որը կամփոփեր մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան»,- գրել է նա։

«Իմ քայլը» բարեգործական կազմակերպություն է, որը ձեռնարկում է նախաձեռնություններ՝ ուղղված հանրային առողջությանը, կրթությանն ու մշակույթին, սոցիալական բարեկեցությանը, բնապահպանությանը՝ միաժամանակ արձագանքելով նաև այլ ոլորտներում հրատապ խնդիրներին, այդ թվում՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին:Բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարաչպետի տիկին Աննա Հակոբյանն է։

Փաշինյանը բանաստեղծությունն իր ֆեյսբուքյան էջում էր հրապարակել ամիսներ առաջ, Թանկյանը դրան միայն մեկ քառատող է ավելացրել։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---