Ուհանում հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսով վերջին պացիենտը

Ուհանում հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսով վերջին պացիենտը

PanARMENIAN.Net - Չինական Ուհանում հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսով վերջին պացիենտը։ Այդ մասին հայտարարել են երկրի իշխանությունները։ Հուբեյ գավառի մայրաքաղաքը, որտեղ բռնկվել է կորոնավիրուսի պանդեմիան, կարանտինում էր 3 ամիս։

Ըստ պաշտոնական տվյալների՝ այլևս հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված ոչ մի հիվանդ չկա, իսկ վերջին պացիենտը, որը ծանր վիճակում էր, դուրս է գրվել ապրիլի 24-ին, գրում է BBC-ն։

Չինաստանում 2-ամսյա կարանտինից հետո կբացվեն Պեկինի և Շանհայի միջին և ավագ դպրոցները։ Պեկինում հասարակական վայրերում վարքի նոր կանոններ են սահմանվում՝ չի կարելի հազալ և փռշտալ առանց բերանը ձեռքով փակելու, ինչպես նաև չի կարելի առանց դիմակ դուրս գալ։ Խախտման համար տուգանք է նախատեսված։

2019-ի դեկտեմբերից ի վեր Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով 82,816 մարդ է վարակվել, կորոնավիրուսից 4632 մարդ է մահացել։ Ուհանում է գրանցվել վարակների 56%-ը՝ 46,452 դեպք։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---