Coursera-ն ՀՀ-ից գործազուրկներին անվճար դասեր կառաջարկի՝ պետկառույցների միջոցով դիմելու դեպքում

Coursera-ն ՀՀ-ից գործազուրկներին անվճար դասեր կառաջարկի՝ պետկառույցների միջոցով դիմելու դեպքում

PanARMENIAN.Net - Coursera օնլայն ուսուցման հարթակը 3800-ից ավելի անվճար դասընթացի հնարավորություն է տալիս 400 մասնագիտության գծով՝ պետական գործակալությունների դիմած այն քաղաքացիների համար, ովքեր կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում գործազուրկ են դարձել։

Աշխարհի տարբեր երկրների պետական գործակալությունները, ներառյալ նաև ՀՀ-ինը, մինչև սեպտեբերի 30-ը կարող են դիմել Coursera-ի անվճար դասընթացներին միանալու հասանելիություն ստանալու համար ( առաջարկի արժեքը նախկինում մեկ տարվա համար $399 էր)։ Գործընթացը հասանելի չէ միայն ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող երկրների համար։

Դասընթացներին գրանցվածները մինչև տարեվերջ կարող են անցնել դրանք ու մասնագիտական որակավորում ստանալ։

Coursera-ն մի շարք խոշոր կազմակերպությունների գործընեկրն է, օրինակ՝ Google IT Support-ի կամ IBM z/OS-ի. այն հնարավորություն է տալիս կուրսերից օգտվողներին ձեռք բերել նման ընկերություններում պահանջվող բարձր որակավորում։

Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով միլիոնավոր մարդիկ ստիպված են աշխատել տնից, վիրուսի պատճառով առկա սահմանափակումների հետևանքով մարդկանց մի մասը զրկվել է աշխատանքից կամ ժամանակավորապես գործազուրկ դարձել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---