ԵԱՀԿ ՄԽ հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կհամաձայնեն հանդիպել հունվարին13 հունվարի 2009 - 13:57 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահները Բաքու կժամանեն հունվարի 19-ին, երկուշաբթի օրը: Իսկ հաջորդ օրը` երեքշաբթի, կմեկնեն Երեւան: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան: «Քննարկումներից կախված հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել հունվարի վերջին օրերի ընթացքում»,- ասել է նա, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցին էր հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը, Երեւան կատարելիք այցի ընթացքում Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասյեն եւ Յուրի Մերզլյակովը հանդիպելու են Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |