Պարետի որոշմամբ թույլատրվել է զբոսնել տնից 1 կմ հեռավորությամբ

Պարետի որոշմամբ թույլատրվել է զբոսնել տնից 1 կմ հեռավորությամբ

PanARMENIAN.Net - Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ թույլատրվում է բնակության վայրից ոչ ավելի, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը։

Զբոսանքի կարելի է գնալ ոչ ավելի, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով, տեղեկացնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---