Պապիկյան․ 250 կմ ճանապարհ հիմնանորոգելուն 2020-ին կհատկացվի 21 մլրդ դրամ

Պապիկյան․ 250 կմ ճանապարհ հիմնանորոգելուն 2020-ին կհատկացվի 21 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կապիտալ ծախսերի համար 2020 թվականին պետական բյուջեով հատկացված 22․3 մլրդ դրամից 21 մլրդ-ն ուղղված է ճանապարհաշինությանը, նախատեսվում է հիմնանորոգել 250 կմ ճանապարհ, հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ այլ ծրագրերի շրջանակում նախատեսվում է ևս 80 կմ ճանապարհի վրա իրականացնել մասնակի նորոգում, վերանորոգել 65 կմ երկարությամբ կենսական ճանապարհներ, 90 կմ ճանապարհ էլ հիմնանորոգել վարկային ծրագրերի շրջանակում:

Նախարարն ընդգծել է, որ շինարարության նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ մայիսի 5-ից բուն շինարարությունը կմեկնարկի:

2019-ի վերջին ՏԿԵ նախարարը հայտնել էր, որ ՀՀ-ում վերանորոգվել է 330 կմ ճանապարհ։ Նախարարությունից հայտնել էին նաև, որ 2020-ին նախատեսվում է բարեկարգել ևս 500 կմ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---