300,000 դրամի պարգևատրում՝ Մեծ հայրենականի 287 վետերանի

300,000 դրամի պարգևատրում՝ Մեծ հայրենականի 287 վետերանի

PanARMENIAN.Net - Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ՝ հայ վետերաններից յուրաքանչյուրին կհատկացվի 300,000 դրամի միանվագ պարգևատրում, հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նրա խոսքով` հատկացվող գումարը նրանց վաստակի գնահատանք է և սոցիալական պաշտպանության միջոցառում։ Միջոցառմանը հատկացելու է 86 մլն դրամ, ՀՀ-ում կա 287 վետերան։

Նախարարը հիշեցրել է, որ Հայրանական պատերազմի վետերանների ամենամսյա պարգևավճարը նախորդ տարի կրկնապատկվել է՝ 50,000-ից դառնալով 100,000 դրամ։

Մարտի 16-ից մայիսի 14-ը կորոնավիրուսի պատճառով ՀՀ-ում արտակարգ դրություն է։ Մայիսի 9-ի հաղթանակի միջոցառումները վարակի տարածումից խուսափելու համար 2020-ին չեն անցկացվի։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---