ՔԿ․ Գավառի գործով ևս 3 հոգու ձերբակալման որոշում կա

ՔԿ․ Գավառի գործով ևս 3 հոգու ձերբակալման որոշում կա

PanARMENIAN.Net - Գավառում 2 անձի սպանության և 4 հոգու հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերով քննվող քրգործով տվյալներ են ձեռք բերվել ևս 3 անձի առերևույթ մասնակցության մասին, վարույթն իրականացնող մարմինն ապրիլի 30-ին որոշել է ձերբակալել նրանց։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 15 անձ, ևս 3 անձի ձերբակալման որշում կա:

Դեպքերի առթիվ իրականացվել և շարունակում են իրականացվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ապրիլի 28-ին Գավառում փոխհրաձգություն է եղել, որի հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Քաղաքի հիվանդանոցում գտնվող վիրավորներից երկուսին վնասվածք են պատճառել ԲԿ ներխուժած քաղաքացիները: Մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ հիվանդանոց են մտել 500-ից ավելի մարդ, միջադեպի հետևանքով մոտ 5 վիրավոր տեղափոխվել են Երևանի ԲԿ-ներ։ Առողջապահության նախարարը նշել է, որ որոշ տուժածների կյանքին վտանգ է սպառնում։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշել էր, որ իր տեղեկություններով՝ միջադեպի պատճառը երիտասարդների միջև ծագած վեճն է եղել, որը վերաճել է նրանց՝ ավելի տարեց մտերիմների միջև հակասության։

Ընթերցեք նաև․ Թորոսյան․ Գավառի ԲԿ-ի վրա հարձակումից հետո ոմանց կյանքին վտանգ է սպառնում

Մարզպետ․ Գավառի ԲԿ ներխուժողները 2 վիրավորի են վնասել, ընդհանուր 5 վիրավոր կա

Ոստիկանություն․ Գավառի ԲԿ-ում որևէ մեկը չի սպանվել

Պատգամավոր․ Ոստիկանապետը Գավառի դեպքով պետք է ԱԺ-ում պարզաբանում տա

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---