Կոմունալ վճարների օժանդակության ծրագրերը կընդլայնվեն

Կոմունալ վճարների օժանդակության ծրագրերը կընդլայնվեն

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ընդլայնել էլեկտրաէներգիայի, գազի և ջրի վարձավճարների հետ կապված օժանադակության միջոցառումները և ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ հակաճգնաժամային 1-ին ծրագրի շրջանակում ներկայացված 1176 հայտից արդեն իսկ բավարարվել է 296-ը, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 24,9 մլրդ դրամի։

1-ին միջոցառումը վերաբերում է բարվոք վարկային և հարկային պատմություն ունեցող տնտեսվարողներին և առաջարկում է համաֆինանսավորում, վերաֆինանսավորում, սուբսիդավորում։ 2-րդ միջացառումը գյուղատնտեսության ոլորտին է վերաբերում, այն նախատեսում է տոկոսադրույքների սուբսիդավորում, իսկ կոոպերատիվների դեպքում նաև՝ համաֆինանսավորում:

ԿԲ ղեկավարի խոսքով՝ տնտեսվարողները միջոցներն ուղղել են աշխատավարձերի, կոմունալների, հարկերի վճարմանը, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերմանն ու ներկրմանը: 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է 8,5 մլրդ դրամի 6729 գյուղատնտեսական հայտ:

ՀՀ-ում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի։ Մահվան 32 դեպք կա, առողջացել է 929 հոգի։ Երկրում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է։ Կառավարությունը մշակել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման 15 ծրագիր՝ ուղղված սոցիալապես անապահովներին ու բիզնես ոլորտին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---