Իսպանիայում բնակիչներին թույլատրել են դուրս գալ տնից

Իսպանիայում բնակիչներին թույլատրել են դուրս գալ տնից

PanARMENIAN.Net - Իսպանիայում բնակիչներին թույլատրել են դուրս գալ տնից: 7 շաբաթ երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով խիստ կարանտին էր սահմանված։ Մայիսի 2-ից իշխանությոնները մեղմացրել են որոշ սահմանափակումներ, գրում է Deutsche Welle-ն։

Նույն բնակարանում ապրող բնակիչներին թույլատրել են միասին զբոսնել կամ զբաղվել սպորտով։ Սա սահմանափակման միջոցների մեղմման Իսպանիայի իշխանությունների երկարաժամկետ ծրագրի մասն է։ Ապրիլի 26-ից թույլատրվել էր զբոսանքի տանել մինչև 14 տարեկան երեխաներին՝ մեկ մեծահասակի ուղեկցությամբ։

Մարտի 26-ից Իսպանիայում գործում էր տնից դուրս գալու ամենախիստ արգելքը Եվրոպայում ։ Այդ երկրում կորոնավիրուսից մոտ 25,000 մարդ է մահացել, սակայն վերջին օրերին մահվան ելքով դեպքերը նվազում են։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---