ՊՎԾ պետի ԺՊ-ն ազատվել է պաշտոնից և նշանակվել ՔԿ նախագահի տեղակալ

ՊՎԾ պետի ԺՊ-ն ազատվել է պաշտոնից և նշանակվել ՔԿ նախագահի տեղակալ

PanARMENIAN.Net - Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ Քյարամյանը նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Քյարամյանը Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2019-ի ապրիլին։ Նախկինում նա աշխատել է ոստիկանությունում, քննչական կոմիտեում, դատախազությունում։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---