ԱՀԿ-ն շահարկում է համարում ԱՄՆ հայտարարությունը՝ Չինաստանում վիրուսի ստեղծման մասին

ԱՀԿ-ն շահարկում է համարում ԱՄՆ հայտարարությունը՝ Չինաստանում վիրուսի ստեղծման մասին

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը հայտարարել է` պնդումները, թե կորոնավիրուսը հայտնվել է Չինաստանի լաբորատորիայում, «շահարկում են»։

«Մենք ԱՄՆ կառավարությունից որևէ տվյալ կամ կոնկրետ ապացույցներ չենք ստացել վիրուսի ենթադրյալ ծագման վերաբերյալ։ Մեր տեսակետից` այդ պնդումը (վիրուսի արհեստական ծագման մասին) շահարկային են մնում»,- ասել է Ռայանը, գրում է ՌԲԿ-ն։

Նա հավելել է, որ ԱՀԿ-ն կդիտարկի ցանկացած տեղեկատվություն, որը կտրամադրի ԱՄՆ-ն կորոնավիրուսի ծագման վերաբերյալ։

Այն մասին, թե Չինաստանը «սարսափելի սխալ է գործել» և փորձել է թաքցնել դա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ըստ նրա՝ կան տվյալներ, որոնք թույլ են տալիս պնդել, թե կորոնավիրուսը հայտնվել է չինական լաբորատորիայում։

Այդ վարկածի մասին դեռևս ապրիլի կեսին հայտնել էր Fox News հեռուստաալիքը՝ նշելով, իբր, առաջինը վարակվել է չինական այդ լաբորատորիայի աշխատակիցը։ Սակայն, ԱՄՆ Պետդեպի Հետախուզության և հետազոտությոնների բյուրոն այդ վարկածը չէր հաստատել ապացույցների բացակայության պատճառով։

Չինաստանն իր առնչությունը կորոնավիրուսի ստեղծմանը հերքում է։ Երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը նշել է, որ ԱՀԿ-ն բազմիցս է ասել, որ այդ վարկածի ոչ մի ապացույց չկա։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---