էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելված է գործարկվել

էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելված է գործարկվել

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ուսուցիչների համար գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելված, որն ավելի կհեշտացնի աշխատանքը։

Շուրջօրյա հասանելի հավելվածի միջոցով ուսուցիչները կարող են նշումներ անել աշակերտների հաճախումների մասին, լրացնել դասացուցակով նախատեսված օրվա թեման և աշակերտներին տրված հանձնարարությունները, գնահատել աշակերտներին և դրանք անցկացնել մատյան։

Հավելվածը կարելի է ներբեռնել Google Play-ից: Այն դեռևս հասանելի է միայն Android օգտատերերին․ շուտով կգործարկվի նաև iOS համակարգի համար նախատեսված համապատասխան հավելվածը։

Առաջիկայում պատրաստ կլինի նաև ծնողների համար նախատեսված էլեկտրոնային օրագրի հավելվածը։

ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված հանրակրթական ուսհաստատությունները անցել են հեռավար ուսուցման։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---