Պարտադիր լիցենզավորումից մինչև ներառականություն և անվտանգություն․ Նախադպրոցական կրթության մասին օրինագիծը` ԱԺ-ում

Պարտադիր լիցենզավորումից մինչև ներառականություն և անվտանգություն․ Նախադպրոցական կրթության մասին օրինագիծը` ԱԺ-ում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում նախադպրոցական ուսհաստատությունները կապահովեն սաների առաջնային բուժսպասարկումը, կլինեն մատչելի և ներառական, հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ ԱԺ-ում քննարկումների արդյունքում օրինագիծը որոշ փոփոխություններ է կրել. մասնավորապես` սահմանվել են նախադպրոցական կրթության նպատակներն ու խնդիրները, ավելացվել որակյալ, մատչելի և ներառական նախադպրոցական կրթության ապահովումը։

«Ամրագրվել են նախադպրոցական ուսհաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը (1-ին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, 3 և ավելի երեխա ունեցող, զինծառայող ծնողի երեխաները), նկարագրվել են նախադպրոցական կրթական ծրագրի բաղադրիչները, երեխաների բուժսպասարկման մասով ավելացվել է դրույթ, ըստ որի նախադպրոցական ուսհաստատությունն ապահովում է սաների առաջնային բուժսպասարկումը և անվտանգությունը։ Վերանայվել է նախադպրոցական ուսհաստատություններում սննդի կազմակերպման հոդվածը, ավելացվել են երեխաների իրավունքներին առնչվող դրույթներ»,-ասել է նախարարը։

Հարությունյանը հայտնել է նաև, որ նախադպրոցական հաստատություններում աշխատող մանկավարժները տարեկան մեկ անգամ պարտադիր բուժզննում կանցնեն։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳՄՍ մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը նշել է, որ օրինագիծն առաջարկում է զարգացման կենտրոնների պարտադիր լիցենզավորում՝ համապատասխան կրթական չափորոշիչի հիման վրա։

Նրա խոսքով, ըստ նախագծի` նախադպրոցական ուսհասատությունների դայակները, դաստիարակները, մեթոդիստներն ու տնօրենները մանկավարժ են համարվելու։ Հովսեփյանը նշել նաև, որ նախադպրոցական տարիքի երեխաներ են համարվում 0-6 տարեկանները։

Մայիսի 6-ին ԱԺ-ում օրենքը երկրորդ ընթերցմամաբ քվեարկության կդրվի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---