Որոնք են 2020-ի լավագույն պատմություններն ու գրքերը` ըստ Պուլիցերի

Որոնք են 2020-ի լավագույն պատմություններն ու գրքերը` ըստ Պուլիցերի

PanARMENIAN.Net - Ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` Պուլիցերյան մրցանակի 2020-ի հաղթողներն արդեն հայտնի են։ Լրագրության 15 անվանակարգում ներկայացված հոդվածներից ու հրապարակումներից բացի՝ մրցանակներ են տրվել նաև «Գրքեր, դրամա, երաժշտություն» անվանակարգում։

Լրագրության Feature Writing անվանակարգում հաղթել է The New Yorker-ի հրապարակումը՝ Գվատեմալայի բանտում խոշտանգված դատապարտյալի մասին։

Feature Photography անվանակարգում հաղթողն Associated Press-ի լուսանկարներներն են՝ Քաշմիրի վիճելի տարածքնեում Հնդկաստանի ուժայինների գործողությունների և դրանց դեմ ընթացող բողոքի ակցիաների լուսաբանման համար։

Հետաքննական ժանրում հաղթող է ճանաչվել The New York Times-ի հոդվածը, որը պատմում է Նյու Յորքում խաբեությամբ տաքսիստներին վարկերի տրամադրման մասին։

Explanatory Reporting անվանակարգում մրցանակի է արժանացել The Washington Post-ի թիմը, որը գիտական ճշգրտությամբ ներկայացրել է մոլորակի վրա գլոբալ տաքացման ծանր հետևանքները։

International Reporting անվանակարգում հաղթել է The New York Times-ը՝ Վլադիմիր Պուտինի վարչակազմի անօրինականությունների մասին հոդվածաշարի համար։

Breaking News Photography անվանակարգում հաղթել է Reuters-ը՝ ներկայացնելով հոնկոնգցիների կողմից Չինաստանի դեմ բողոքի ակցիաները։

«Գրքեր, դրամա, երաժշտություն» անվանակագրում գիտաֆանտաստիկ ժանրի լավագույն աշխատանք է ճանաչվել Քոլսոն Ուայթհեդի «Նիկելե տղան» (The Nickel Boy) գիրքը։ Այն ներկայացնում է 1960-ականներին ԱՄՆ դպրոցում իրականացված բարեփոխումները՝ երկու սևամորթ տղայի օրինակով։

«Դրամա» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մայքլ Ռ․ Ջեքսոնի մյուզիքլը, որը ներկայացնում է արտիստի ստեղծագործական վերափոխումը՝ ինքնության, ռասայի, սեռականության ֆոնին։

«Պատմություն» անվանակարգում հաղթել է «Ազատության քաղցր համը․ Ստրկության և հատուցման իրական պատմություն Ամերիկայում» (Sweet Taste of Liberty: A True Story of Slavery and Restitution in America) գիրքը, որը ներկայացնում է 19-րդ դարի մի կնոջ պատմություն՝ արդարության համար պայքարով։

Լավագույն գրքերի General Nonfiction անվանակարգում հաղթել է Գրեգ Գրանդինի «Միֆի վերջը․ Ամերիկայի մտքում՝ ճակատից մինչև սահմանային պատ»(The End of the Myth: From the Frontier to the Border Wall in the Mind of America) գիրքը։

Պուլիցերյան մրցանակն ամերիկյան հեղինակավոր մրցանակներից է, որը տրվում է լրագրության, գրականության, երաժշտության ոլորտներում։ Այն իր անունը ստացել է հունգարական ծագմամբ ամերիկացի հրատարակիչ և լրագրող ժոզեֆ Պուլիցերի պատվին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---