Իլոն Մասկը որդուն կոչել է X Æ A-12 6 մայիսի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Tesla ընկերության գլխավոր տնօրեն և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ինքն ու Գրայմսն իրենց որդուն կոչել են X Æ A-12 Մասկ, գրում է TJournal-ը։ Կանադացի երգչուհին հաստատել է լուրը և պարզաբանել այդ անվան նշանակությունը։ Այժմ սոցցանցերում փորձում են գուշակել, թե ինչպես է արտասանվում անունը, իսկ մյուսները պատկերացնում են, թե ինչպիսին է լինելու նման անուն ունեցող երեխայի կյանքը։ Մարդիկ սոցցանցերում տրամաբանում են՝ մտածելով, թե X-ն այստեղ հռոմեական թիվ է, թե անհայտ։ ԶԼՄ-ներում որոշել են, որ դա կարող է լինել նաև հունական chi տառը։ Մեծ մասի կարծիքով Æ-ն լատինական ծագում ունի, որը կոչվում է Ash։ A-12-ը համարում են Lockheed A-12 ինքնաթիռի հիշատակում, որը կոչում են նաև «Արխանգել»։ Ոմանք որոշել են, որ դա ուղղակի մաթեմատիկական օրինակ է։ Առավել տարածում է ստացել X Ash Archangel արտասանությունը։ Մայիսի 4-ին ծնվել է Մասկի և Գրայմսի (իսկական անունը՝ Կլեր Բուշե) որդին։ Սա երգչուհու առաջին երեխան է, մինչդեռ Մասկն արդեն 5 երեխա ունի առաջին ամուսնությունից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |