ՌԴ մշակույթի նախարարը կորոնավիրուսով է վարակվել

ՌԴ մշակույթի նախարարը կորոնավիրուսով է վարակվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ մշակույթի նախարարությունից հայտնել են, որ նախարարն աշխատում է տնից, աշխատանքային հանդիպումներն ընթանում են առցանց։

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ևս տեղեկացրել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Մայիսի 6-ի դրությամբ չորրորդ օրն անընդմեջ ՌԴ-ում վարակակիրների թիվն ավելանում է մոտ 10,000-ով։ Երկիրը վարակակիրների թվով 7-րդն է՝ ամբողջ աշխարհում, այնտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցնում է 165,000-ից։ Ամբողջ երկրում կորոնավիրուսից մահացել է 1537 մարդ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---