Որոշ բուժապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

Որոշ բուժապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք, այդ թվում՝ բժշկական նշանակության, ազատվել է մաքսատուրքից: Այդ մասին ասվում է Պետական եկամուտների կոմիտեի հայտարարության մեջ։

Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների համաձայն, մինչև 2020-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիրը գրանցելու և ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքում մաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ:

Արտոնությունն ուժի մեջ է մտել մարտի 16-ից:

ԵՏՀ մեկ այլ որոշման համաձայն՝ 2020-ին մաքսատուրքից ազատվելու են նաև գյուղատնտեսական որոշ ապրանքներ: Արտոնությունն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---