ՄԱԿ․ Պանդեմիան «ատելության և այլատյացության ցունամի» է առաջացրել

ՄԱԿ․ Պանդեմիան «ատելության և այլատյացության ցունամի» է առաջացրել

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան «ատելության և այլատյացության ցունամի» է առաջացրել աշխարհում՝ կոչ անելով զերծ մնալ նման դրսևորումներից։

Գուտերեշը նշել է, որ շատ երկրներում փողոցում և համացանցում տեղի բնակչությունը սկսել է ավելի վատ վերաբերվել օտարերկրացիներին, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ նրա՝ ակտիվ տարածում են ստանում դավադրության հակասեմիթական տեսությունները, մահմեդականների վրա հարձակվելու կոչերը։ Միգրանտներին և փախստականներին մեղադրում են կորոնավիրուսի տարածման օջախ դառնալու մեջ։ Գուտերեշը հավելել է, որ նման տրամադրությունների պատճառով նրանց համար բարդացել է որակյալ բուժօգնություն ստանալը։

Նա կոչ է արել քայլեր ձեռնարկել «ատելության վիրուսի դեմ հանրության իմունիտետի» ամրապնդման համար։

ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակի ավելի քան 3.8 մլն դեպք է գրանցվել, ավելի քան 269,000 մարդ մահացել է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---