Վրաստանը պատրատ է հուլիսի 1-ից ռուս զբոսաշրջիկների ընդունել11 մայիսի 2020 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը, չնայած կորոնավիրուսի համավարակին, պատրաստվում է արդեն հուլիսից օտարերկրացի զբոսաշրջիկների ընդունել։ Արդեն հուլիսի 1-ից, երբ վերաբացվեն սահմանները, երկիրը պատրաստ է զբոսաշրջիկների ընդունել, այդ թվում՝ Ռուսաստանից։ Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան։ «Անշուշտ, զբոսաշրջության վերսկսումը կուղեկցվի անվտանգության բոլոր երաշխիքներով։ Ռուսաստանցի զբոսաշրջիկները մեր այդ ոլորտի կարևոր մասն էին, ուստի, պատրաստ կլինենք ընդունել նրանց, ինչպես նախկինում»,- ասել է Տուրնավան, գրում է Deutsche Welle-ն։ Ավելի վաղ վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանը հունիսի 15-ից վերաբացում է ներգնա զբոսաշրջությունը, իսկ հուլիսի 1-ից՝ արտերկրից ժամանողների համար։ Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն, իր հերթին, հայտնել է, որ արդեն հունիսին կբացվեն Վրաստանի սևծովյա լողափերը։ Արտակարգ դրության ռեժիմը Վրաստանում երկարացվել է մինչև մայիսի 22-ը, երկրում պարետային ժամ է գործում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |