ՌԴ-ում շքերթի փորձի ժամանակ 376 մարդ է վարակվել Covid-19-ով11 մայիսի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկված Մայիսի 9-ի ավանադական շքերթի փորձի ժամանակ առնվազն 376 մարդ կորոնավիրուսով է վարակվել, գրում է Deustche Welle-ն լրագրողական հետազոտությունների «Պրոեկտ» պորտալին հղումով։ Ըստ աղբյուրի՝ վարակվածների թվում են Տվերի քաղաքի Սուվորովի և Նախիմովի անվան ռազմածովային ուսումնարանների, ինչպես նաև Մոսկվայի Ռազմական համալսարանի և այլ ռազմական հաստատությունների ուսանողները։ Ըստ աղբյուրի՝ փաստացի, վարակվածների թիվը պետք է ավելի լինի, քանի որ հաջողվել է հարցում իրականացնել միայն 6 հաստատության ուսանողների շրջանում, իսկ փորձին մասնակցել է այդպիսի 40 հաստատություն։ Փորձերն անցել են Մոսկվայի շրջանի Ալաբինո գյուղում մարտի վերջից մինչև ապրիլի կեսը, երբ Մոսկվայում արդեն կարանտին էր։ Ապրիլի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Մայիսի 9-ի ռազմական շքերթը հետաձգվել է։ Մայիսի 11-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 11,656 նոր դեպք է գրանցվել, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեկ օրվա համար։Այսպիսով Ռուսաստանն առաջ է անցել Իտալիայից և Մեծ Բրիտանիայից բացահայտված դեպքերի քանակով և այժմ 3-րդն է աշխարհում այդ ցուցանիշով։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |