ԵՄ-ն կարող է սահմանը բացել զբոսաշրջիկների համար12 մայիսի 2020 - 22:13 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը մայիսի 13-ին կներկայացնի համապարփակ ռազմավարություն՝ համաձայն որի Եվրամիության երկրները կկարողանան զբոսաշրջիկների ընդունել։ Այսկերպ փորձ է արվում օժանդակել կորոնավիրուսի պանդեմիայից տուժած զբոսաշրջության ոլորտին, փոխանցում է The Guardian-ը։ Եվրահանձնաժողովի ռազմավարությունն առաջարկելու է եռաստիճան մոտեցում՝ ուղղված այն երկրների սահմանաների բացմանը, որոնք «վարակի ռիսկի գնահատման նույնանման» ցուցանիշ ունեն։ Կորոնավիրուսի դեմ պայքարի եվրոպական գործակալությունը (ECDC) կվարի այն տարածաշրջանների ցանկը, որտեղ վարակի տարածման ցածր հավանականություն կա։ Այդկերպ երկրները կհրաժարվեն Շենգեն գոտու ընդհանուր կարանտինային միջոցառումներից։ Սպասվում է, որ կորոնավիրուսի համաճարակը Եվրոպայի զբոսաշրջային ինդուստրիային, որը տնտեսության գործունեության 10%-ն է զբաղեցնում, ծանր հարված կհասցնի։ Կորոնավիրուսի հետևանքները հատկապես կզգացվեն Իտալիայում, Իսպանիայում, Խորվաթիայում և Հունաստանում։ ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանխատեսման համաձայն՝ 2020-ին աշխարհում զբոսաշրջիկների թիվը կարող է նվազել 20-30%-ով՝ հանգեցնելով մոտ $450 մլրդ կորստի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |