ԱՄՆ Սենատում կքննարկեն Չինաստանի դեմ պատժամիջոցների հարցը

ԱՄՆ Սենատում կքննարկեն Չինաստանի դեմ պատժամիջոցների հարցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատ օրինագիծ է ներկայացվել, որը թույլ է տալիս նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ կորոնավիրուսի պանդեմիայի առաջացման պատճառները պարզելու գործում գործակցությունից հրաժարվելու համար։ Օրինագիծը ներկայացրել է հանրապետական Լինդսի Գրեմը։

«Վստահ եմ, որ Չինաստանը չի գործակցի լուրջ հետաքննության գործում, քանի դեռ նրան չեն պարտադրել դա անել։ Այս խիստ օրենսդրական ակտը պատժամիջոցներ է նախատեսում Չինաստանի համար, քանի դեռ չի գործակցում քննիչների հետ»,- ասել է նա, գրում է Deutsche Welle-ն։

60 օրվա ընթացքում Չինաստանը պետք է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնի քննության համար, որը վարում է ԱՄՆ-ն, նրա դաշնակիցներն ու ՄԱԿ կառույցները։ Բացի այդ, Չինաստանը պետք է փակի բոլոր շուկաները, որտեղ վայրի կենդանիներ են վաճառում և ազատ արձակի Հոնկոնգում ձերբակալված ակտիվիստներին;

Հակառակ դեպքում ԱՄՆ-ն սպառնում է սառեցնել չինական ակտիվները, արգելել Չինաստանի պաշտոնյաների մուտքը երկիր, ինչպես նաև ԱՄՆ ֆինանսական ինստիտուտներին վարկեր տրամադրել և ապահովագրել չինական ձեռնարկությունները։

«Ավելի քան 80,000 ամերիկացի է մահացել, իսկ միլիոնավոր մարդիկ այսօր աշխատանք չունեն այն պատճառով, որ Չինաստանը չի կարողացել կանխել և զսպել վարակի տարածումը»,- ասել է սենատորը։

Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պանդեմիան «ատելության և այլատյացության ցունամի» է առաջացրել աշխարհում՝ կոչ անելով զերծ մնալ նման դրսևորումներից։

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
---