Covid-19-ից մահացած 65-ամյա տղամարդը չուներ ուղեկցող հիվանդություններ

Covid-19-ից մահացած 65-ամյա տղամարդը չուներ ուղեկցող հիվանդություններ

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից մահվան 1 դեպք է գրանցվել։ Ինչպես հայտնում է առողջապահության նախարարությունը, մահացած պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 48 է։

Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3718-ի: Ապաքինվել է ևս 70 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1500 պացիենտ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34,766 թեստավորում:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համարԱռողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---