Վրաստանում անկումից հետո կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում անկումից հետո կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ի դրությամբ Վրաստանում անկումից հետո կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել, մինչդեռ նախօրեին միայն 1 նոր վարակակիր էր հայտնաբերվել։

Ըստ StopCov-ի տվյալների՝ կորոնավիրուսով վարակի դեպքերը Վրաստանում հասել են 647-ի, գրում է Sputnik Georgia-ն։

Ընդհանուր առմամբ ապաքինվել է 372 մարդ, 11 հիվանդ մահացել է։

Կարանտինում 4373 անձ կա, փաստացի բուժվում է 386 մարդ։

Վրաստանի 3 քաղաքացի բուժվում է արտերկրից ժամանելուց հետո։

Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին։ Արդեն մարտի վերջում երկրի իշխանությունները արտակարգ դրություն հայտարարեցին, որը հետագայում երկարացվեց մինչև մայիսի 22-ը։ Երկրում գործում են սահմանափակումներ, 21:00-06:00-ն՝ պարետային ժամ է։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---