Հունիսի 1-ից Սոչիի առողջարանները կարող են բացվել

Հունիսի 1-ից Սոչիի առողջարանները կարող են բացվել

PanARMENIAN.Net - ՌԴ Կրասնոդարի երկրամասի սևծովյան հանգստավայրերը կսկսեն աստիճանաբար բացվել զբոսաշրջիկների համար։ Սոչիում հունիս 1-ից կչեղարկեն անցաթղթերը և կսկսեն աշխատել բժշկական արտոնագիր ունեցող սանատորիաները։

Այնուհետև, երբ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված վիճակը կայունանա, կբացվեն նաև հյուրանոցները, գրում է Gazeta.ru-ն։

«Հանգստացողները պետք է հիշեն, որ բուժման են մեկնում, ոչ թե հանգստի։ Լողափերն ու հասարակական վայրերը փակ կլինեն։

Զբոսաշրջիկները կլինեն միայն առողջարանների տարածքում»,- ասել է երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

Նա հավելել է, որ ռեժիմի պահպանման պատասխանատվությունը կրելու է առողջարանը։

ՌԴ-ում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 10 028 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը համաճարակի բռնկումից ի վեր 242 271 է։ 48,000 մարդ ապաքինվել է, մահացել` 2212։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---