Բուզանդի հին տներից մեկը Դրոյի թանգարանի կվերածվի

Բուզանդի հին տներից մեկը Դրոյի թանգարանի կվերածվի

PanARMENIAN.Net - «Հին Երևան» նախագծով կհիմնվի նաև 19-րդ դարի հայ ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, զորավար Դրաստամատ Կանայանի (Դրոյի) թանգարան։ Այդ նպատակով վերակառուցվում է վաճառական, քաղաքային խորհրդարանի պատգամավոր Մկրտիչ Ենգիբարյանի տունը, որը գտնվում է ներկայիս Բուզանդի փողոցի վրա։

1918-1920-ականներին այդ տանն ընտանիքով ապրել է Դրոն։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ տան ամրակայման համար Իտալիայից հրավիրվել է մասնագետ Լորենցո Յուրինան։

Տունը կառուցվել է 1908-1914-ին, ճարտարապետը Երևանում բազմաթիվ շենքերի հեղինակ Բորիս Մեհրաբյանն է: Դրոն նաև եղել է Առաջին Հանրապետության հիմնադիրներից և ռազմական նախարար (1920 թ.)։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---