Թորոսյանի թեստի պատասխանը դեռ չկա, Պապիկյանինը բացասական է

Թորոսյանի թեստի պատասխանը դեռ չկա, Պապիկյանինը բացասական է

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դեռ չկա, PanARMENIAN.Net ին ասաց ԱՆ խոսանակ Ալինա Նիկողոսյանը։ Բացի այդ, արդեն հայտնի է, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի թեստի արդյունքները բացասական են, նախարարը վարակված չէ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՆ նախարարն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացման մեջ են, քանի որ երկու նախարարությունում էլ կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել։

ՏԿԵՆ մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը հայտնել է, որ կառույցում հաստատված դեպքերի պատճառով անվտանգության նկատառումներից ելնելով, նախարար Պապիկյանը և նախարարության այլ աշխատակիցներ ցուցում են ստացել ինքնամեկուսանալու:

Ինքնամեկուսացման շրջանում Պապիկյանը կշարունակի աշխատել հեռավար կարգով:

ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---