ԲՈԿ նախագահն աշխատանքից ազատման դիմում է գրել

ԲՈԿ նախագահն աշխատանքից ազատման դիմում է գրել

PanARMENIAN.Net - Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը մայիսի 14–ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Գոգյանը նշել է, որ դեռևս պատճառների մասին չի ուզում խոսել, քանի որ նոր է դիմում գրել, և այն դեռ պետք է ընթացք ստանա։

Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսին։ Նա ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---