Բելգիայում բժիշկներն «արհամարհանքի և ամոթի միջանցք» են սարքել վարչապետի համար18 մայիսի 2020 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Բելգիական «Սեն Պիեր» հիվանդանոցի բժիշկներն «արհամարհանքի և ամոթի միջանցք» են կազմակերպել իրենց մոտ հոգեբանական աջակցության եկած վարչապետ Սոֆի Վիլմեսի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բժիշկներն ու բուժքույրերը կանգնել են հիվանդանոց եկող ճանապարհի երկու կողմում և վարչապետի ժամանման պահին շրջվել թիկունքով՝ ցույց տալու համար իրենց անհամաձայնությունն այն բանին, թե ինչպես է բելգիական իշխանությունը վերաբերվել բժիշկներին պանդեմիայի պայմաններում։ Ընդհանուր առմամբ, ակցիային մասնակցել է 120 բուժաշխատող, ովքեր պահանջել են ֆինանսական փոխհատուցում կամ աշխատավարձի բարձրացում, և դժգոհել Բելգիայի կառավարության կողմից, անհրաժեշտության դեպքում, պարտադրված արտաժամյա աշխատանքի պահանջից։ Բժիշկների պրոֆմիության ներկայացուցիչ Դիրկ վան Օվերտվելդտի խոսքով՝ պարտադրանքի միջոցը սուր հակազդեցությունն է առաջացրել, քանի որ բժիշկներն առանց այդ էլ աշխատել են արտաժամյա։ Վարչապետը, իր հերթին, հայտարարել է, որ առողջապահական համակարգը «վերակազմավորման և լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի»։ Նա 40 րոպե զրուցել է բուժաշխատողների հետ և խոստացել հոգալ նրանց՝ ինչպես նյութական, այնպես էլ հոգեբանական աջակցության մասին։ Բելգիայում կորոնավիրուսով վարակված է 55,000-ից ավելի մարդ, երկրում մահերի թիվն անցնում է 9000-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |