Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում Covid-19-ի նոր դեպքերի նվազման մասին18 մայիսի 2020 - 12:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի քանակը երկրի ամբողջ տարածքում նվազել է։ Նա նշել է, որ հիվանդության նոր դեպքերի քանակը «զգալիորեն նվազում է», բայց կան «որոշ բացառություններ»։ «Իրոք, շատ լավ նորություններ են»,- գրել է Թրամփը։ Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների, ԱՄՆ-ն շարունակում է առաջին տեղում լինել կորոնավիրուսով վարակվածների քանակով։ Երկրում ախտորոշվել է վարակի 1,486,376 դեպք, մահացել է 89,549-ը։ Ավելի քան 268,000 ապաքինվել է։ ԱՄՆ-ից հետո վարակվածների թվով երկրորդը ՌԴ-ն է՝ 282,000, 3-րդը՝ Մեծ Բրիտանիան գրեթե 245,000 վարակակրով։ Ըստ Ջոնս Հոփքինսի հաշվարկների, աշխարհում կորոնավիրուսով 4,702,603 վարակված կա։ Հիվանդությունից մահացել է 314,476 մարդ․ ապաքինվել է 1,7 մլն մարդ։ ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսային վարակի պանդեմիա է հայտարարել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |