Կորոնավիրուսի 6 նոր դեպք՝ Վրաստանում․ Մառնեուլում խիստ կարանտինը հանվել է18 մայիսի 2020 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 701-ի, փոխանցում է «Էխո Կավկազան»։ Հաստատված 6 դեպքից 3-ը Բոլնիսիում են, 3-ը՝ Զուգդիիդիում։ Առողջացածների ընդհանուր թիվը երկրում հասել է 432-ի, Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ։ Կարանտինում է գտնվում 3787հոգի, բժշկական հսկողության տակ՝ 337 մարդ։ Anspy.ge-ի փոխանցմամբ՝ մայիսի 18-ից Մառնեուլում հանվել է կարանտինային խիստ ռեժիմը։ Քաղաքի բնակիչները կարող են օգտվել տեղաշարժի իրավունքից այնպես, ինչպես բոլոր մյուս քաղաքներում, որոնք կարանտինում չեն։ Մառնեուլը կարանտինային գոտի էր մարտի 23-ից։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին և օտարերկրյա զբոսաշրջիկների կընդունեն հուլիսի 1-ից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |