Բրազիլիայում Covid-19-ից մահերը կտրուկ աճել են![]() 20 մայիսի 2020 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայում կորոնավիրուսից մահերի թիվը կտրուկ աճել է։ Մայիսի 20-ի դրությամբ մահվան 1179 նոր դեպք է գրանցվել՝ սա մահվան ելքով դեպքերի ամենամեծ ցուցանիշն է երկրում պանդեմիայի բռնկումից ի վեր։ Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում կորոնավիրուսից 17,900 վարակակիր է մահացել: Բրազիլիայի կոնգրեսը հավանություն է տվել մի օրենքի, որով պարտադիր է դառնում դիմակ կրելը հասարակական վայրերում։ Խախտողները կտուգանվեն 50 դոլարով, գրում է BBC-ն։ Օրենքը դեռ պետք է հավանության արժանանա Սենատում, իսկ հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն անձամբ շատ հազվադեպ է դիմակ կրում։ Բոլսոնարուին խստիվ քննադատում են պանդեմիային իր վերաբերմունքի համար։ Նախագահը վարակն ինչ-որ գրիպ է անվանում և հրաժարավում է կարանտինի խիստ միջոցներ սահմանել։ Բրազիլիան 3-րդն է աշխարհում Covid-19-ով վարակվածների քանակով՝ 263,000 հիվանդ։ Ավելի մեծ ցուցանիշներ են գրանցվել միայն ԱՄՆ-ում և ՌԴ-ում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |