Բրազիլիայում Covid-19-ից մահերը կտրուկ աճել են20 մայիսի 2020 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայում կորոնավիրուսից մահերի թիվը կտրուկ աճել է։ Մայիսի 20-ի դրությամբ մահվան 1179 նոր դեպք է գրանցվել՝ սա մահվան ելքով դեպքերի ամենամեծ ցուցանիշն է երկրում պանդեմիայի բռնկումից ի վեր։ Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում կորոնավիրուսից 17,900 վարակակիր է մահացել: Բրազիլիայի կոնգրեսը հավանություն է տվել մի օրենքի, որով պարտադիր է դառնում դիմակ կրելը հասարակական վայրերում։ Խախտողները կտուգանվեն 50 դոլարով, գրում է BBC-ն։ Օրենքը դեռ պետք է հավանության արժանանա Սենատում, իսկ հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն անձամբ շատ հազվադեպ է դիմակ կրում։ Բոլսոնարուին խստիվ քննադատում են պանդեմիային իր վերաբերմունքի համար։ Նախագահը վարակն ինչ-որ գրիպ է անվանում և հրաժարավում է կարանտինի խիստ միջոցներ սահմանել։ Բրազիլիան 3-րդն է աշխարհում Covid-19-ով վարակվածների քանակով՝ 263,000 հիվանդ։ Ավելի մեծ ցուցանիշներ են գրանցվել միայն ԱՄՆ-ում և ՌԴ-ում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |