Նիդեռլանդներում ջրաքիսների մոտ կորոնավիրուս են գտել․ Հնարավոր է՝ վարակը կենդանուց մարդուն է փոխանցվում20 մայիսի 2020 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Նիդեռլանդցի գիտնականները չեն բացառում, որ կորոնավիրուսը կարող է մարդուն փոխանցվել ջրաքիսներից, հայտարարել է փոխվարչապետ, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և սննդամթերքի որակի նախարար Կարոլա Սհաուտենը։ Ավելի վաղ Նիդեռնլանդների մի քանի ֆերմայում ջրաքիսների մոտ կորոնավիրուս էր հաստատվել, ինչից հետո նախարարությունը հետազոտություն էր նախաձեռնել՝ ներգրավելով մասնագետների։ Նրա խոսքով՝ հնարավոր է ֆերմաներից մեկի 1 աշխատակից կորոնավիրուսով է վարակվել ջրաքիսից։ Եթե վարկածը հաստատվի, սա կլինի առաջին դեպքն այդ երկրում, երբ վարակը կենդանուց մարդուն է փոխանցվել, գրում է ՏԱՍՍ-ը։ Սհաուտենը նշել է, որ հետազոտությունը լուրջ ազդեցություն է թողնում ֆերմերային տնտեսության, ֆերմաներում աշխատողների ու նրանց ընտանիքի անդամների վրա։ Ֆերմաներում արգելված են այցելությունները, իսկ բոլոր աշխատողներին խորհուրդ է տրվում պաշտպանիչ միջոցներ օգտագործել։ Սհաուտենը հավելել է, որ միջոցառումներ են իրականացվում՝ այլ ֆերմաներում ևս հետազոտություն անցկացնելու համար։ Նիդեռլանդներում մայիսի 20-ի դրությամբ կորոնավիրուս հաստատվել է մոտ 38,000 մարդու մոտ, երկրում վարակից 4400-ից ավելի պացիենտ մահացել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |