Չինաստանում կորոնավիրուսի ոչ մի նոր ակտիվ դեպք չի գրանցվել

Չինաստանում կորոնավիրուսի ոչ մի նոր ակտիվ դեպք չի գրանցվել

PanARMENIAN.Net - Մայրցամաքային Չինաստանում մայիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի ոչ մի նոր ակտիվ դեպք չի գրանցվել, սակայն ախտանիշ չունեցող 28 հիվանդ է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն։

Առանց ախտանիշի դեպքերից 2-ն արտերկրից են բերվել, առանց ախտանիշ 370 վարակակիր բժիշկների հսկողության տակ է, գրում է «Ինտերֆաքսը»։

Կորոնավիրուսի հետ կապված մահվան ելքով ոչ մի դեպք չի գրանցվել։

Մայիսի 22-ի դրությամբ ակտիվ վարակի 4 նոր դեպք էր գրանցվել և 35 ասիմպտոմ հիվանդ։

Չինաստանի մյուս, ոչ մայրցամաքային տարածքներում, վարակի 2 նոր դեպք է գրանցվել, 2-ն էլ Հոնկոնգում։

Երկրի բուժհաստատություններում շարունակվում է բուժվել 79 մարդ, նրանցից 9-ի վիճակը ծանր է գնահատվում։ Ապաքինվել է ավելի քան 78,000 մարդ։

2019-ի դեկտեմբերից Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 4633 մարդ, վարակվել է 82,971 անձ, որից 1711-ը բերովի դեպքեր են։

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
---