ԱՄՆ-ն արգելել է հաղորդակցությունը Բրազիլիայի հետ

ԱՄՆ-ն արգելել է հաղորդակցությունը Բրազիլիայի հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ԱՄՆ-ն արգելել է մուտքը երկիր այն օտարերկրացիների համար, որոնք ԱՄՆ սահմանը հատելուց առաջ 2 շաբաթվա ընթացքում եղել են Բրազիլիայում։

Արգելքը կապված է Բրազիլիայում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի կտրուկ վատթարացման հետ։ Հարավամերիկյան այդ երկիրը կորոնավիրուսով վարակակիրների քանակով այժմ երկրորդն է աշխարհում, գրում է BBC-ն։

ԱՄՆ իշխանությունները հավելել են, որ ապրանքաշրջանառությունը Բրազիլիայի հետ կիրականացվի նույն ծավալներով։

Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելել էր մուտքը նաև Չինաստանից, Իրանից, Շենգեն գոտուց, Բրիտանիայից և Իռլանդիայից զբոսաշրջիկների համար։

ԱՀԿ արտակարգ իրավիճակների գծով ղեկավար Մայք Ռայանը հայտարարել է, որ Հարավային Ամերիկան հիվանդության նոր էպիկենտրոն է դարձել, իսկ առավել տուժած երկիրը Բրազիլիան է։ Նշվել է, որ երկրի բազմաթիվ շրջաններում առողջապահության և ծիսական ծառայությունների ոլոտները կոլապսի եզրին են։

Իրավիճակը բարդանում է նրանով, որ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն գիտակցաբար անտեսում է ԱՀԿ խորհուրդները։ Նա կորոնավիրուսի թեթև գրիպ է համարում և քննադատում է իրենց նահանգներում հասարակական կյանքը սահմանափակող նահանգապետերին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---