Քոչարյանի ու մյուսների գործով դատը հետաձգվել է26 մայիսի 2020 - 15:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է մի շարք պատճառներով։ Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ «Իզմիրլյան» բժշակական կենտրոնից տեղեկանք է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, չի կարող մասնակցել դատական նիստին։ Դանիբեկյանը հավելել է, որ հստակ չէ, թե երբ նա կկարողանա մասնակցել նիստերին, հայտնում է Panorama.am-ը։ Դատարանը նաև գրություն է ստացել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններ՝ Ինեսա Պետրոսյանցի ու Կարեն Մեժլումյանից, որով տեղեկացրել են, որ Ինեսա Պետորսյանի մոտ հաստատվել է Covid 19: Դատավորը տեղեկացրել է նաև, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել նիստը պայմանավորված Հայաստանում կորոնովիրուսի իրավիճակով։ Դատարանը նաև գրություն է ստացել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններ Ինեսա Պետրոսյանցի ու Կարեն Մեժլումյանից, ըստ որի Պետորսյանի մոտ հաստատվել է Covid-19: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 9-ին ժամը 13։00-ին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 12-ի առավոտյան վիրահատվել է և գտնվում է բուժհաստատությունում; Քոչարյանը կալանավորված է, նա մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը |