ՌԴ-ն 15%-ով զեղչել է գազի գինը Վրաստանի համար26 մայիսի 2020 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները վերանայել են ռուսական «Գազպրոմի» հետ գործող պայմանագիրը և պայմանավորվել են ներկրվող ռուսական գազի գինը մոտ 15%-ով նվազեցնելու մասին։ Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան, գրում է ՏԱՍՍ-ը։ «Հաշվի առնելով աճող մրցակցությունը և այն, որ աշխարհում նավթամթերքի գներն անկում են, մենք այսօր վերանայել ենք «Գազպրոմի» հետ գործող պայմանագիրը, ինչը կնպաստի գազի գնի նվազեցմանը։ Կոնկրետ թվեր չեմ նշի, սակայն, կարող եմ ասել, որ բնական գազի գինը կնվազի մոտ 15%-ով»,-ասել է Տուրնավան։ 2019-ին Վրաստանը ՌԴ-ից 160 մլն խմ գազ է գնել, ինչը կազմում է ներկրվող գազի ծավալի մոտ 5 տոկոսը։ 2020-ին Վրաստանը մտադիր է արդեն մոտ 170 մլն խմ գազ գնել «Գազպրոմից»։ 2006-ից Վրաստանը գազ չէր գնում ՌԴ-ից։ Միայն ստանում էր դեպի ՀՀ տարհանվող ռուսական գազի 10 տոկոսը։ 2017-ից ՌԴ-ն վճարում էր այդ տարանցման համար գումարով և մասնակիորեն՝ հումքով, իսկ 2018-ից՝ միայն գումարով։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |