«Արմենիա» ավիան Երևան-Լիոն հատուկ չվերթ կիրականացնի28 մայիսի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ։ Այդ մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։ Երևան-Լիոն չվերթից կարող են օգտվել Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող և Ֆրանսիայում կացության իրավունք ունեցող քաղաքացիները: Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել «Արմենիա» ավիաընկերությունում՝ այցելելով ավիաընկերության գլխամասային գրասենյակ՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն հասցեով կամ զանգահարելով +374 60 51 77 77, +374 11 74 77 77 հեռախոսահամարներով։ Լիոն-Երևան չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիություն, Հայաստանում օրինական բնակության իրավունք ունեցող և Հայաստանի քաղաքացու ընտանիքի անդամ հանդիսացող քաղաքացիները։ Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում՝ +33753380239, Ստրասբուրգում ՀՀ մշտական ներկայացուցչությունում՝ +33643964105, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ +33666763191 կամ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ +33760323678 հեռախոսահամարներով: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը, բայց դա չի վերաբերում հատուկ չվերթներին։ Հունիսի 2-ի Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան հատուկ չվերթը կիրականացվի։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |