Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին28 մայիսի 2020 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները կարծում են, որ աշնանը կորոնավիրուսի տարածման նոր ալիք կլինի։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում։ «Կորոնավիրուսին հակազդեցության շտաբը պարտավորեցրել է կառավարությանը պատրաստվել աշնանը սպասվող հիվանդության նոր ալիքին։ Մենք գործարկել ենք հնարավոր երկրորդ ալիքին պատրաստվելու բոլոր հնարավորութունները»,-ասել է Ռոուհանին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև նշել է, որ իշխանությունները մոտ են կորոնավիրուսի տարածումը երկրում զսպելուն։ Մայիսի 5-ին Ռոուհանին հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը կայունանում է, պիկը հաղթահարվել է, սակայն մինչ պանդեմիայի ավարտը դեռ շատ կա։ Իրանի իշխանությունները կորոնավիրուսի տարածման մասին հայտարարել են փետրվարի 19-ին։ Այդ օրվանից ի վեր հաստատվել է վարակի 141,000 դեպք, որից 7,500-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 111,000 մարդ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |