Վրաստանը պատրաստ է օգնել ՀՀ-ին Covid-19-ի դեմ պայքարում, եթե կարիք լինի29 մայիսի 2020 - 00:05 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը պատրաստ է թեստավորման և այլ հարցերով օգնել Հայաստանի նմանատիպ կենտրոնին, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի։ Այս մասին է հայտարարել կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, հայտնում էApsny․ge-ն։ «Ինչը վերաբերվում է բուժմանը, վստահ եմ` կառավարությունը չի մերժի, սակայն դրա համար պիտի ՀՀ ԱՆ դիմումը լինի», - նշել է նա։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին ու դրան հետևած վրացական կողմի արձագանքների հետ կապված պատմությունը Գամկրելիձեն փոքր թյուրիմածություն է որակել։ «Մենք եղբայրական ազգեր ենք, միշտ օգնում ենք իրար, լավ հարաբերություններ ունենք ՀՀ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի հետ», - նշել է նա։ Գամկրելիձեն ընդգծել է, որ երկրները հաճախ են փոխանակվել տարբեր դեղամիջոցներով ու պատվաստանյութերով, երբ դրա անհրաժեշտությունն էր լինում։ 2019-ի փետրվարին ՀՀ-ն կարմրուկի 30 հազարպատվաստանյութի դոզա էր փոխանցել Վրաստանին՝ հիվանդության բռնկման ժամանակ։ ՀՀ-ում մայիսի 28-ի դրությամբ գրեթե 4800 կորոնավիրուսով ակտիվ հիվանդ կա։ Վրաստանում ակտիվ դեպքերը մոտ 150-ն են։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |