ԶԼՄ․ ՌԴ-ում կարող են հատուկ հավելված ստեղծել ներգաղթյալների համար29 մայիսի 2020 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում փորձագետներն առաջարկել են ՆԳՆ-ին հատուկ հավելված ստեղծել ներգաղթյալների թվայնացված պրոֆիլով, որը նրանք պարտավոր կլինեն ներբեռնել սմարթֆոններում, գրում է ՌԻԱ Նովոստին` իրավապահ մարմիններում աղբյուրին հղումով։ Ըստ գործակալության զրուցակցի` նախարարությունում միգրացիոն ոլորոտում զարգացումների կանխատեսում է մշակվել՝ հաշվի առնելով պանդեմիայով պայմանավորված ֆորս-մաժորային գործոնները։ Մասնագետներն առաջարկում են կարճաժամկետ (մինչև 2020-ի ավարտը) և միջնաժամկետ (առաջիկա 2-3 տարին) հատվածների համար զարգացման լավատեսական և հոռետեսական տարբերակներ մշակել։ «Կա առաջարկ, դեռևս փորձնական, միգրանտի թվային պրոֆիլ ստեղծել, որտեղ կարտացոլվի այսպես կոչված «միգրանտի սոցիալական վստահության վարկանիշը»։ Այնտեղ կարտացոլվի ամբողջ տեղեկատվությունը միգրանտի սոցիալ-իրավական կարգավիճակի մասին, նրա կենսաչափական տվյալները, նաև տվյալներ առողջության, քրեական անցյալի կամ դրա բացակայության վերաբերյալ»,-ասել է գործակալության զրուցակիցը։ Կարող է նաև «Միգրանտ» հատուկ հավելվածը ստեղծվել, որը ներգաղթյալները պետք է ներբեռնեն բջջայիններում։ «Իսկ սահմանները բացվելուց հետո ՌԴ-ն առաջարկում է պարտադիր դարձնել հալվելվածին միանալը բոլոր ներգաղթյալների համար։ Դրանից հրաժարվելը ինքնաբերաբար կնվազեցնի միգրանտի սոցիալական վստահության վարկանիշը»,-պարզաբանել է աղբյուրը։ Քննարկվում է նաև անօրինական և կիսաօրինական կարգավիճակ ունեցողների համար իրավական համաներում կիրառելու հնարավորությունը, եթե ներգաղթյալները հանցագործություններ չեն կատարել։ Ըստ վերլուծաբանների` դա թույլ կտա զանգվածային պետական գրանցում իրականացնել։ Կորոնավիրուսի պանդեմիայիով պայմանավորված` ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնած բազմաթիվ անձինք զանգվածաբար վերադառնում են Հայաստան։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար այդ նպատակով հատուկ չվերթներ են կազմակերպում։ Photo. RIA Novosti Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի շախմատի կանանց ընտրանին առաջին պարտությունն է կրել Միլլեր. ԱՄՆ–ն միշտ առիթներ է փնտրում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համար «Նրանք զգալի առաջընթացի են հասել խաղաղության պայմանագրի կնքման գործում»,–ասել է նա «Ռոսատոմը» սկսել է ուսումնասիրել ՀԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը Պահեստարանը պարունակում է ռադիոակտիվ կոշտ թափոններ, որոնք առաջանում են ԱԷԿ–ի շահագործման ընթացքում ՔԿ․ Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի արձակած անզգույշ կրակոցից վիրավորվել է մեկ այլ զինվոր Զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում |