Եվրոպան բացվում է եվրոպացիների համար30 մայիսի 2020 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական երկրներըշարունակում են բացել սահմանները, սակայն միայն ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար։ Մայիսի 29-ին ԵՄ քաղաքացիների համար մուտքը բացելու մասին է հայտարարել Բուլղարիան։ Սակայն վարակների բարձր ցուցանիշ ունեցող երկրներից ժամանողները 14 օրով ինքնամեկուսանալու են, գրում է BBC-ն։ Ավելի վաղ ԵՄ 10 երկրի համար սահմանները բացելու մասին հայտարարել էր Խորվաթիան, ընդ որում` ժամանողները կարանտինի չեն ենթարկվի։ Բացում է սահմանները նաև Կիպրոսը, սակայն նույնպես ԵՄ որոշ երկրների և Իսրայելի համար։ Կիպրոսում, սովորաբար, առավելապես նախընտրում են հանգստնալ ռուսներն ու բրիտանացիները, սակայն նրանց դեռևս չեն սպասում։ Հունիսի 3-ից Իտալիան է բացում սահմանը ԵՄ բոլոր երկրների և Շենգենի գոտու բնակիչների, ինչպես նաև բրիտանացիների համար։ Իսկ Բրիտանիայում հունիսի 8-ից բոլոր ժամանողներին 2-շաբաթյա կարանտին է սպասվում։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 6 միլիոնի` ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի։ 365,000 մարդ մահացել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |