Crew Dragon-ի հետաձգված թռիչքը մայիսի 30-ի երեկոյան է նախատեսված

Crew Dragon-ի հետաձգված թռիչքը մայիսի 30-ի երեկոյան է նախատեսված

PanARMENIAN.Net - SpaceX-ի Crew Dragon տիեզերանավի գործարկումը, որը հետաձգվել էր վատ եղանակային պայմանների պատճառով, նախանշված է մայիսի 30-ին։ Եթե եղանակը թույլ տա, պատմական թռիչքը կկայանա Երևանի ժամանակով 23։22-ին։ Այն ուղիղ կհեռարձակվի։

Տիեզերանավի գործարկումը, որը տիեզերագնացներին պետք է տեղափոխեր Միջազգային տիեզերակայան, պետք է իրականացվեր մայիսի 27-ին։ Որպես ռեզերվային օրեր նախատեսված են մայիսի 30-ը, հունիսի 2-ն ու 3-ը։

Տիեզերանավը կարող է գործարկվել առանց տիեզերագնացների։ Եթե տիեզերագնացների մասնակցությամբ լինի թռիչքը, դա կլինի ամերիկյան առաջին թռիչքը տիեզերագնացների մասնակցությամբ Space Shuttle-ի ժամանակներից, որի թռիչքը չեղարկվեց 2011-ին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Falcon 9 հրթիռի և Crew Dragon տիեզերանավի թռիչքների համար բոլոր ստուգումները բարեհաջող ավարտվել են։ Սա կլինի մարդու առաջին թռիչքը մասնավոր տիեզերանավով․ մինչ այժմ տիեզերագնացների մասնակցությամգ բոլոր հրթիռներն ու տիեզերանավերը կառավարական մակարդակով են տիեզերք ուղարկվել։ Թռիչքից 110 օր հետո տիեզերագնացներ Բոբ Բենքենն ու Դագ Հարլին Crew Dragon-ով կվերադառնան Երկիր։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---