Դավթյան․ Հետևողականորեն բացահայտելու ենք քրենթամշակույթին հարող անձանց 1 հունիսի 2020 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Քրեական ենթամշակույթի առկայությունն ակնհայտ բացասական ազդեցություն է ունենում՝ լուրջ խնդիրներ ստեղծելով հանցագործությունների բացահայտման գործում, հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` Ազգային ժողովում ներկայացնելով դատախազության գործունեության մասին 2019-ի հաղորդումը։ Դավթյանը նշել է, որ քրեական ենթամշակույթին հարող անձանց բացահայտման հարցում խիստ և հետևողական են լինելու: Նրա խոսքով՝ հանցավոր ենթամշակույթին առնչվող դրսևորումները քրեականացնելուն հակառակ կարծիք լինել չի կարող և այն ունենալու է «գաղափարական ազդեցություն և անգնհատելի արժեք»: «Քրեական ենթամշակույթին առնչվող դեպքերը, այսպես ասած, «փնջային» դրսևորում են ունենում: Մենք ունենք հարուցված 5 քրեական գործ՝ այդ հանցակազմի շրջանակում, որտեղ ևս կունենանք արդյունքներ»,- ասել է նա՝ հավելելով, որ 10 հոգու «փջային» սխեմայով մի գործ բացահայտելու համար իրենցից լայնածավալ ջանքեր և երկու ամիս ժամկետ են պահանջվել: 2020-ի հունվարին ՀՀ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է քրենթամշակույթ կրողների մասին օրենքը։ Կառավարության հեղինակած օրենքով՝ քրեական աստիճանակարգի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն 7-10 տարի ժամկետով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |