ՌԴ-ում վարակվածների թիվը գերազանցել է 420,000-ը

ՌԴ-ում վարակվածների թիվը գերազանցել է 420,000-ը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 8863 նոր դեպք է գրանցվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423,741-ի։

Կորոնավիրուսից մեկ օրում 182 մարդ է մահացել, մահվան ելքով դեպքերի ընդհանուր քանակը 5037 է։ Մեկ օրում ապաքինվել է 11,108 հիվանդ, 231,719 մարդ շարունակում է բուժումը, գրում է «Վեդոմոստին»։

Մոսկվայում հունիսի 2-ի դրությամբ բուժումը շարունակում է 98,296 հիվանդ, վարակվածների ընդհանուր թիվը 185,374 է։

Կորոնավիրուս է հաստատվել 6․2 մլն մարդու մոտ, աշխարհի 188 երկրում, այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Վարակակիրների ամենամեծ քանակը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 1․8 մլն մարդ։ Աշխարհում կորոնավիրուսից մոտ 376,000 մարդ է մահացել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---