Գլեդիս Բերեջիկլյանը կարող է դառնալ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ21 հունվարի 2009 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Լիբերալ կուսակցության անդամ, էթնիկական հայ Գլեդիս Բերեջիկլյանը կարող է դառնալ ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը: Ինչպես հաղորդում է Ragmamoul-ը, Բերեջիկլյանը, որն այսօր զբաղեցնում է Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարարի պաշտոնը, կարող է նշանակվել այդ պաշտոնում, եթե նրա կուսակցությունը կարողանա հաղթանակ տանել նահանգի ապագա ընտրություններում: «Որպես նահանգի նախարարների գրասենյակի ղեկավար` ես կրկնում եմ,որ կանեմ ամեն ինչ, որպեսզի մարդկանց կյանքը բարելավվի»,- հայտնել է Բերեջիկլյանը: Գլեդիս Բերեջիկլյանը ծնվել է Սիդնեյում: Նրա ծնողները Ավստրալիա են տեղափոխվել Մերձավոր Արեւելքից:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |