ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՑ ԵՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌԴ ԱԴԾ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի հատուկ ծառայությունները Ռուսաստանի համապատասխան կառույցների գլխավոր գործընկերներից են: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար, բանակի գեներալ Նիկոլայ Պատրուշեւը` Երեւանում անցկացված ՌԴ ԱԴԾ պատվիրակության եւ ՀՀ Ազգային անվտանգության նախարարության ղեկավար անձնակազմի համատեղ խորհրդակցությանը: «Հայաստանի ԱԱՆ-ի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս հուսալ, որ պայքարը միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, երրորդ երկրների հատուկ ծառայությունների քայքայիչ գործունեության դեմ միշտ կիրականացվի բարձր մակարդակով»,- նշել է Պատրուշեւը: Խորհրդակցության ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ վերոհիշյալ ուղղություններով Հայաստանի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջեւ կիրականացվեն տեղեկատվության կանոնավոր փոխանակումներ, ինչպես նաեւ փորձագետների եւ մեկնաբանների հանդիպումներ, «ինչը հնարավորություն կտա պահպանել համագործակցությունը անհրաժեշտ մակարդակի վրա»: ՀՀ ԱԱՆ եւ ՌԴ ԱԴԾ ղեկավարների խորհրդակցության ավարտին ստորագրվել է ամփոփիչ փաստաթուղթ եւ հիմնական համաձայնագրին կից մի շարք արձանագրություններ` տեղեկատվության փոխանակման, կադրերի պատրաստման, համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաեւ երկու պետությունների խնդիրները եւ աշխատանքների արդյունքները` միջազգային ահաբեկչության, անլեգալ միգրացիայի, կազմակերպված հանցագործության եւ համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում, ինչպես նաեւ տնտեսական, էներգետիկ եւ միջուկային անվտանգության ապահովման գործում: Հայկական կողմից խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ազգային անվտանգության նախարար, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը եւ նախարարության գլխավոր վարչությունների ղեկավարները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---