ԱՀԿ-ն փոխել է դիմակների մասին կարծիքը․ Ոչ միայն հիվանդները պետք է կրեն

ԱՀԿ-ն փոխել է դիմակների մասին կարծիքը․ Ոչ միայն հիվանդները պետք է կրեն

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերանայել է իր խորհուրդները դիմկների օգտագործման վերաբերյալ և հորդորում է կրել դրանք նաև հանրային տրանսպորտում և խանութներում։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյուսը։

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ դիմակ է խորհուրդ տրվում կրել միայն Covid-19-ով վարակված անձանց։

«ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կառավարություններին հորդորել բնակչությանը դիմակ կրել այնտեղ, որտեղ կա վիրուսի մեծ տարածում և ֆիզիկական հեռավորություն պահպանելը դժվար է՝ օրինակ, հասարակական տրանսպորտում, խանութներում, այլ վայրերում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Վիրուսի ակտիվ տարածման շրջաններում ԱՀԿ-ն հորդորում է, որ քրոնիկ հիվանդություններով մարդիկ և 60-ն անց քաղաքացիները դիմակ կրեն այն վայրերում, որտեղ հեռավորություն պահպանելն անհնար է։ Նաև դիմակ է խորհուրդ տրվում կրել բոլոր բուժաշխատողներին, անկախ նրանից` նրանք շփվում են վարակակիրների հետ, թե ոչ։

ԱՀԿ հորդորներում նշվում է, որ վիրուսից արդյունավետ պաշտպանության համար դիմակն առնվազն եռաշերտ պետք է լինի։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6․7 մլն-ն, մահացել է ավելի քան 395,000-ը, ապաքինվել՝ ավելի քան 2․7 մլն-ն։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---